National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.11.2006
Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն

Նոյեմբերի 5-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչի գլխավորած պատվիրակությունը:

Նոյեմբերի 6-ին կլինեն հանդիպումներ խորհրդարանում`  առանձնազրույց ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ եւ հանդիպում ընդլայնված կազմով:

Նույն օրը նախատեսված է հանդիպում Հայաստանում լեհական համայնքի ներկայացուցիչների հետ:

ԼՀ Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչին կընդունի ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Նոյեմբերի 6-ին Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ կդնի ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նոյեմբերի 7-ին ԼՀ Սենատի մարշալ  Բոգդան Բորուսեւիչին կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը:

Նույն օրը պաշտոնական այցի արդյունքները Ազգային ժողովում կամփոփվեն համատեղ մամլո ասուլիսով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am